Vbet Armenian Premier League-ի ֆեյսբուքյան էջը քվեարկություն է սկսել` պարզելու առաջնության օգոստոս ամսվա լավագույն մարզչին։
Անցնող ամսվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Վարդան Բիչախչյանը,Պամբոս Քրիստոդուլուն և Դմիտրի Գունկոն։
Վարդան Բիչախչյան — «Արարատ ՖԱ» (5 խաղ, 12 միավոր)
Պամբոս Քրիստոդուլու — «Սևան ՖԱ» (3 խաղ, 7 միավոր)
Դմիտրի Գունկո — «Արարատ-Արմենիա» (5 խաղ, 15 միավոր)
Քվեարկությանը մասնակցեք հետևյալ հղումով։
Լավագույն մարզիչը որոշվելու է երկրպագուների և փորձագետների քվեարկությամբ։