Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում էր վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ 36-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը կապ է հաստատել «կարմիր սատանաների» հետ և նրանց առաջարկել իր հաճախորդի ծառայությունները:
Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն չի ցուցաբերել պորտուգալացի աստղի վերադարձի հարցում, ուստի նա ընդունել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին: