«Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմին է միացել 29-ամյա կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովը, հայտնում է երևանյան ակումբի ամմուլի ծառայությունը։
Էստոնացի ֆուտբոլիստը հայ ֆուտբոլասերներին հայտնի է Երևանի «Ալաշկերտում» իր մրցելույթներով։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսը»։
Նիկիտա Բարանովը հանդիսանում է նաև Էստոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։