Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ 36-ամյա մասնագետը բանավոր համաձայնություն ունի «քաղաքաբնակների» հետ: Այժմ կողմերը աշխատում ենք տրանսֆերի կազմակերպման ուղղությամբ:
Պորտուգալացին այսօր չի մարզվել «Յուվենտուսի» հետ: Նա ակումբի մարզաբազա էր եկել 40 րոպեով` հրաժեշտ տալու իր թիմակիցներին:
Ակնկալվում է, որ «Սիթին» աստղային հարձակվողի համար կվճարի 30 միլիոն եվրո և կառաջարկի երկու մրցաշրջանի պայմանագիր: