Ֆրանսիական L’Équipe պարբերականը հայտնում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագրի երկարաձգման ևս 2 առաջարկ է մերժել:
Առաջին պայմանագրով նախատեսված է եղել 125 մլն եվրո աշխատավարձ՝ 5 տարվա համար նախատեսված, իսկ երկրորդ համաձայնագիրը նախատեսված է եղել մինչև 2024 թ., սակայն ֆրանսիացի գոլահարը 2-ն էլ մերժել է:
Վերջին օրերին Մբապեի անունը կապում են Մադրիդի «Ռեալի» հետ: «Արքայական» ակումբը 160 միլիոնանոց առաջարկով դիմել է փարիզյան ակումբին, սակայն մերժում է ստացել: Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն 200 մլն եվրոյի դիմաց բաց կթողնի Մբապեին, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է մյուս ամռանը:
Մբապեն «Ռեալի» կազմում խաղալու մեծ ցանկություն ունի: