ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է իր հարձակվող Կիլիան Մբապեին բաց թողնել այլ ակումբ, հաղորդում է L’Equipe-ն:
Ենթադրվում է, որ փարիզցիները կհամաձայնեն գործարքին, եթե ֆուտբոլիստի համար առաջարկեն 200 միլիոն եվրո: Ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ ամառ:
Երեկ ֆրանսիական TF1-ի լրագրող Ժուլիեն Մեյնարդը հայտնել էր, որ «Ռեալն» առաջին պաշտոնական առաջարկն է արել Մբապեի տրանսֆերի համար:
Ըստ աղբյուրի, 22-ամյա տաղանդի համար «Ռեալն» առաջարկել է 160 մլն եվրո: ՊՍԺ-ն մերժել է այդ առաջարկը։ Ֆրանսիական գրանդում կարծում են, որ «Ռեալը» նոր առաջարկ կանի: