Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 5-րդ տուրի շրջանակում «Փյունիկն» ընդունել էր Չարենցավանի «Վանին»:
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Խաղասկզբում՝ 9-րդ րոպեին, օգտվելով Հայկ Իշխանյանի սխալից, Զավեն Բադոյանն առաջ մղեց հյուրերին: 17-րդ րոպեին Էրիկ Վարդանյանն անհատական բարձր վարպետության արդյունքում խփեց պատասխան գնդակը: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի վերջին գոլն էր, ու գրանցվեց առաջնության 2-րդ ոչ-ոքին:
Այս ոչ-ոքիից հետո թիմերն ունեն 7-ական միավոր: