Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղում «Լեսթերը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտություն կրեց «Վեսթ Հեմից»:
Հանդիպումն ավարտվեց հօգուտ լոնդոնցիների՝ 4:1 հաշվով: «Մրճահարների» կազմում գոլեր խփեցին Ֆորնալսն ու Բենրահման, իսկ Անտոնիոն դարձավ դուբլի հեղինակ, ինչպես նաև կատարեց գոլային փոխանցում:
«Աղվեսների» կազմում գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Յուրի Թիլեմանսը:
«Վեսթ Հեմը» վաստակեց 6 միավոր և գլխավորեց Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Լեսթերը» 3 միավորով 12-րդ հորիզոնականում է։