Այսօր՝ օգոստոսի 23-ին, հրապարակվեց 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների Ռուսաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը:
Ավելի վաղ հավաքական էր հրավիրվել «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը, ով, ի վերջո, հայտնվել է վերջնական հայտացուցակում առաջիկա խաղերի համար։
Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի դեբյուտային հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին Մոսկվայում ՝ խորվաթների դեմ խաղում: Սեպտեմբերի 4-ին Նիկոսիայում Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Կիպրոսի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Մոսկվայում նրանք Սպարտակի տնային մարզադաշտում կընդունեն Մալթայի ընտրանուն։