«Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամ Տրաորեն «Տոտենհեմի» տրանսֆերային հետաքրքրությունների ոլորտում է հայտնվել:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ակումբները բանակցություններ են վարում Իսպանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ. «Տոտենհեմը» պատրաստվում է տրանսֆերային առաջարկ անել «Գայլերին»:
Նշվում է, որ «Տոտենհեմի» հավանական նորեկների ցանկում կա 3 անուն, և նրանց առաջնային նպատակը հենց Տրաորեն է:
«Տոտենհեմն» այս մրցաշրջանից գլխավորում է Նունո Էսպիրիտու Սանտուն, ով մարզել է Ադամային «Վուլվերհեմփթոնում»: