ԱՊԼ 2-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։
Հյուրերը միակ գոլը խփեցին 9-րդ րոպեին: Աչքի ընկավ Դելե Ալին:
Այսպիսով, «Տոտենհեմը» 2-րդ անընդմեջ հաղթանակն է տանում նվազագույն հաշվով: Առաջին տուրում Սանտուի թիմը հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»: