Եվրոպա լիգայի որակավորման փլեյ–օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» արտագնա խաղում մրցում է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ։
Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին զրոներ են: Առաջին կեսն անցավ տանտերերի խաղային և տարածքային առավելությամբ, սակայն Շոտլանդիայի չեմպիոնին չհաջողվեց գրավել երևանյան թիմի դարպասը: Առաջին խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ շոտլանդական թիմի կիսապաշտպան Լունդսրամը 2-րդ դեղինը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:
Խաղի ուղիղ հեռարձակումն ու թիմերի մեկնարկային կազմերն՝ այստեղ: