Դորտմունդի «Բորուսիայի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»:
Իսպանացի լրագրող Չիրո Լոպեսի խոսքերով՝ Արքայական ակումբն արդեն նախնական պայմանավորվածություն ունի գերմանական ակումբի հետ՝ հարձակվողի տրանսֆերը 2022 թվականի ամռանը ձեռք բերելու վերաբերյալ:
Աղբյուրի համաձայն՝ մի շարք անգլիական ակումբներ ևս հավակնում են խաղացողի տրանսֆերին, սակայն նա ցանկանում է խաղալ միայն «սերուցքայինների» մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը նորվեգացու պայմանագրում սահմանված փոխհատուցման գումարը հավասար կլինի 75 միլիոն եվրոյի: