Օգոստոսի 19-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացավ Լիբերտադորեսի գավաթի՝ «Աթլետիկո Մինեյրո»-«Ռիվեր Փլեյթ» քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց Բրազիլիայի ներկայացուցչի հաղթանակով՝ 3: 0 հաշվով:
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Սարասիոն: Եվս մեկ գոլ Հալկի հաշվին է: Բացի այդ, «Զենիթի» նախկին ֆուտբոլիստը նաև գոլային փոխանցում կատարեց:
Առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Ատլետիկո Մինեյրոյի» հաղթանակով (1: 0): Կիսաեզրափակիչում նրանք կխաղան «Պալմեյրասի» հետ: Վերջինս ընդհանուր 4-1 հաշվով հաղթել է «Սան Պաուլոյին» 1/4 եզրափակչում։
Հայտնի կիսաեզրափակչի ևս մեկ ներկայացուցիչ․ «Ֆլամենգոն» 5-1 հաշվով հաղթեց պարագվայական «Օլիմպիային» (ընդհանուր հաշիվը՝ 9-2), և կիսաեզրափակչում կհանդիպի «Ֆլումինենսե» — «Բարսելոնա» (Էկվադոր) զույգի հաղթողի հետ (առաջին խաղում՝ 2-2)։ Պատասխան հանդիպումը կկայանա այս գիշեր (Երևանի ժամանակով)։
1/2 եզրափակիչ
🇧🇷 «Աթլետիկո Մինեյրո»- 🇧🇷«Պալմեյրաս»
🇧🇷 «Ֆլամենգո» — 🇧🇷«Ֆլումինենսե»/ 🇪🇨 «Բարսելոնա»