Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Ռեյնջերս»-«Ալաշկերտ» դիմակայության առաջին հանդիպումը կցուցադրվի Առաջին Ալիքով, հայտնում է Առաջին Ալիքի ֆեյսբուքյան էջը:
Խաղը կկայանա վաղը, կմեկնարկի Երևանի ժամով 23-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնն ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
Շոտլանդական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում, Գրիգորյանի թիմը կխաղա ԵԼ-ի խմբային փուլում: