Հարձակվող Թեմի Աբրահամը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Չելսիից» «Ռոմա»:
«Ռոման» միանգամից հայտնեց իր հետաքրքրությունը իմ նկատմամբ: Սա ակումբ է, որը պայքարում է տիտղոսների համար:
Ես ունեմ մեծ գավաթներ նվաճելու փորձ, այժմ ցանկանում եմ կրկին պայքարել ամենաբարձր մակարդակով: Ցանկանում եմ օգնել «Ռոմային» հասնել այն մակարդակին, որին արժանի է:
Ինձ համար մեծ պատիվ է մեջքիս 9 համարը կրելը: Անհամբերությամբ եմ սպասում թիմին ավելի լավ ճանաչելու համար»,- մեջբերում է թիմի նորեկին ակումբի մամուլի ծառայությունը: