Ուֆայում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն։ Այսօր իրենց մեկնարկային հանդիպումներ են անցկացրել Հայաստանը ներկայացնող ազատ ոճային 4 ըմբիշ։
125 կգ քաշային Լյովա Գևորգյանը դուրս է եկել կիսաեզրափիչ, որտեղ կպայքարի ադրբեջանցի ըմբիշի հե։
61 կգ Լևիկ Միքայելյանը ևս կիսաեզրափակչի ուղեգիր է ձեռք բերել` հաղթելով մոլդովացի մրցակցին քառորդ եզրափակչում։
Ցավոք, Արմեն Մուսիկյանն ու Սերգեյ Սարգսյանը պարտվեցին 1/4 եզրափակչում։
Աշխարհի առաջնություն․ Ուֆա 2021․ Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը
Ազատ ոճ
57 կգ Մանվել Խնձրցյան
61 կգ Լևիկ Միքայելյան
65 կգ Դավիթ Մարգարյան
70 կգ Նարեկ Հարությունյան
74 կգ Արմեն Մուսիկյան
92 կգ Սերգեյ Սարգսյան
125 կգ Լյովա Գևորգյան
Հունահռոմեական ոճ
55 կգ Գառնիկ Հովհաննիսյան
60 կգ Սուրեն Աղաջանյան
63 կգ Գևորգ Սուքիասյան
67 կգ Սահակ Հովհաննիսյան
72 կգ Շանթ Խաչատրյան
77 կգ Սամվել Գրիգորյան
82 կգ Կարեն Խաչատրյան
87 կգ Վիգեն Նազարյան
97 կգ Հայկ Խլոյան
130 կգ Ռազմիկ Քուրդյան
Երիտասարդական ԱԱ-ն կկայանա 16-22-ը Ռուսաստանի Ուֆա քաղաքում։