Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում:
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Ռոման» հետաքրքրված է Շվեյցարիայի հավաքականի 24-ամյա հենակետային կիսապաշտպանի ծառայություններով:
Զաքարիայի ներկայիս պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: