ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար պայքարում «Լիվերպուլը» կմրցի «Ռեալի» հետ:
Ըստ Goal-ի, անգլիական ակումբը ցանկանում է անվճար ձեռք բերել 22-ամյա ֆրանսիացուն, երբ փարիզեցիների հետ նրա պայմանագրի ժամկետը լրանա, այսինքն՝ 2022 թվականի ամռանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Մբապեն չի պատրաստվում երկարաձգել ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը: Ֆրանսիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է: Մադրիդյան ակումբը, ըստ մամուլի հրապարակումների, ցանկանում է ձեռք բերել Կիլիանին արդեն այս ամառ:
Նախորդ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 42 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 160 միլիոն եվրո: