75 տարեկանում մահացել է աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկո, Մունդիալ-1974-ի հաղթական գոլի հեղինակ Գերդ Մյուլլերը:
Մյուլերը «Բավարիայում» հանդես է եկել 1964-1979 թթ-ին՝ դառնալով Բունդեսլիգայի քառակի չեմպիոն: Լեգենդը Բունդեսլիգայում դարձել է 365 գոլի հեղինակ:
Արևմտյան Գերմանիայի հավաքականի հետ Մյուլլերը 1972 թ-ին դարձել է Եվրոպայի, իսկ 1974 թ-ին՝ աշխարհի չեմպիոն։