ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի 1-ին տուրի բացման խաղում առաջին անգամ ուժեղագույնների խմբում հանդես եկող «Բրենթֆորդն» ընդունեց «Արսենալին» ու հաղթեց 2-0 հաշվով:
Խաղակեսերից յուրաքանչյուրում տանտերերը մեկական գնդակ խփեցին. աչքի ընկան Կանոսն ու Նորգորը:
Լոնդոնյան ակումբն ունենալով խաղային ու տարածքային մեծ առավելություն, այդպես էլ չկարողացավ գեթ 1 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: