Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթանակները, հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր պատվիրակներից այսօր հաղթանակ են տոնել 40 կգ քաշային Աղվան Բաղդասարյանն ու 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը: Բաղդասարյանը առավելության է հասել Իսրայելը ներկայացնող Իգոր Տրոյանովսկու նկատմամբ: Հովհաննես Շարբաթյանի սանը առավելություն է ունեցել բոլոր ռաունդերում և հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Հսկայական առավելություն է ունեցել նաև Քարհանյանը: Սլովենացի Ալեքսանդր Բոյիչի հետ պայքարում հայ մարզիկը մրցակցին երկու անգամ նոկդաունի է ենթարկել և հաղթել 5:0 հաշվով: