Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում:
Մրցումների առաջին օրը հայ մարզիկներից ասպարեզ դուրս եկավ 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը։ Հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթեց մոլդովացի Նիկիտա Իաչիմովին:
Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 25 երկրի 274 մարզիկ։