«Ռոման» մտադիր է ձեռք բերել ևս կենտրոնական հարձակվողի նոր մրցաշրջանից առաջ:
«Ռոմայի» գործադիր տնօրեն Տիագո Պինտոն չորեքշաբթի օրը մեկնել է Լոնդո ՝ «Չելսիի» հետ բանակցելու Թամի Աբրահամի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Corriere della Sport-ը։
Հռոմեացիները ցանկանում են համաձայնության գալ 23-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ՝ 45 միլիոն եվրոյիդիմաց, ներառյալ բոնուսները:
Եթե բանակցություններն արդյունք չտան, Պինտոն կդիտարկի «Արսենալից» Ալեքսանդր Լակազետի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը:
«Ռոմայի» գործադիր տնօրենը պլանավորում է հանդիպել նաև գործակալ Ֆալի Ռամադանիի հետ, ով ներկայացնում է հարձակվողներ Լուկա Յովիչի («Ռեալ») և Հարիս Սեֆերովիչի («Բենֆիկա»), ինչպես նաև կիսապաշտպան Դենիս Զաքարիային` «Բորուսիայից»: Այս բոլոր խաղացողներով հետաքրքրված է «Ռոման»: