Twitter-ում FIFA-2022-ի ստեղծողները գրառում են կատարել ՊՍԺ-ի նորեկների վերաբերյալ: Հիմնականում հրապարակումը նվիրված է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությանը ֆրանսիական ակումբ:
«Կարո՞ղ է ՊՍԺ-ն դառնա 6 աստղ վարկանիշ ունեցող առաջին թիմը»,- մակագրել է հրապարակումը EA Sports-ը:
Նկարում պատկերված են Սերխիո Ռամոսը, Ջանլուիջի Դոննարուման, Լեո Մեսսին, Վեյնալդումը և Աշրաֆ Հակիմին:
EA Sports-ը նաև հայտարարել է բարելավված գրաֆիկայի մասին: