ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին փարիզյան ակումբում կայացած մամուլի ասուլիսում կիսվել է իր նոր թիմակից, կիսապաշտպան Մարկո Վերատիի մասին կարծիքով:
«Անկասկած, Վերատին կարող էր մրցակցել Չավիի և Ինյեստայի հետ: Նա իր դիրքերում աշխարհի լավագույններից մեկն է: Շատ մեծ խաղացող է: Մենք ցանկանում էինք նրան տեսնել «Բարսելոնայում»:
Բայց կարող եմ նշել ոչ միայն Մարկոյին: Այս ակումբն ունի անհավանական խաղացողներ՝ յուրաքանչյուր դիրքում:
Ես պետք է անեմ իմ մասը՝ անհատական և ակումբային նպատակներին հասնելու համար», — ասել է Մեսսին մամուլի ասուլիսի ժամանակ: