Հանդբոլի Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Կլեոպատրա Դարլեն դժգոհել է այն փաստից, որ ֆրանսիական հայտնի պարբերական L’Equipe-ն առաջին էջին պատկերել է Մեսսիին՝ նույնիսկ մինչև արգենտինացու՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր ստորագրելը.
«Պատմությունը կրկնվում է: Իսկ մենք արժանի չէի՞նք առաջին էջին»,-թվիթերում գրել է Դարլեն:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ընթացքում հանդբոլի Ֆրանսիայի հավաքականը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ եզրափակչում 30:25 հաշվով պարտության մատնելով Ռուսաստանի Օլիմպիական հավաքականին:
L’histoire se répète … on ne mérite pas la une @lequipe ? https://t.co/qyKksm9dwe
— Cléopatre darleux (@CleoDarleux) August 9, 2021