Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մեկնել է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ կմասնակցի օգոստոսի 12-ից 20-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Եվրոպական պատանեկան ստուգատեսին Հայաստանը կմասնակցի 17 բռնցքամարտիկով, որից 2-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է: Մրցավայրում կլինի նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: