«Բարսելոնայում» մոտ ժամանակներս կհայտնվի նոր «10 համար»: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Պարբերականի հաղորդմամբ` ակումբը չի կարող շրջանառությունից հանել 10 համարը` կապված Լա Լիգայի կանոնակարգի հետ:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ կապտանռնագույնները ոչ մեկի չեն տա «10» համարը` Լեո Մեսսիի հանդեպ հարգանքից ելնելով:
Արգենտինացին 2008 թվականից «Բարսայում» խաղում էր «10» համարի մարզաշապիկով: