«Բարսելոնայի» եւ ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս պետք է միանա փարիզյան ակումբին:
«Մենք ՊՍԺ-ում ունեինք աշխարհի 4 լավագույն խաղացողներից 2-ին, իսկ այժմ ունենք երրորդին: Հասկանո՞ւմ եք, որ Նեյմարը, Մեսսին և Մբապեն միասին կխաղան Լիգա 1-ում: Հնչում է ցնցող:
Լիգա 1-ին նման դրական նորություններ էին պետք:
Սա կազդի ոչ միայն Փարիզի, այլ ամբողջ Ֆրանսիայի վրա: Բոլորը կխոսեն միայն Մեսսիի մասին եւ կգնան մարզադաշտ` նրա խաղը դիտելու: Սա մեծ օգուտ կբերի մեր առաջնությանը», — մեջբերում է Ժյուլիին Le Parisien-ը: