«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսվել է այն մտքերով, որ Լիոնել Մեսսին այլևս կատալոնական թիմի ֆուտբոլիստ չէ:
Կիրակի օրը «կապտանռագույններն» առաջին հանդիպումն անցկացրեցին առանց հիմնական աստղի և 3:0 հաշվով հաղթեցին «Յուվենտուսին»:
«Հիմա բոլորիս համար էլ դժվար է, դա նորմալ է, քանի որ Մեսսիի պես խաղացողը լքել է մեզ: Բայց մենք պետք է առաջ շարժվենք, լավ խաղանք, քրտնաջան աշխատենք և հաղթենք:
Այժմ մենք առանց Լեոյի ենք և պետք է նայենք ապագային», — մեջբերում է Կումանին Marca-ն: