«Բարսելոնան» հաղթեց «Յուվենտուսին» Ժոան Գամպերի գավաթի խաղում: Դա կատալոնական թիմի առաջին խաղն էր Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալուց հետո:
Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով ՝ հօգուտ կատալոնական թիմի: Գոլերը խփեցին Մեմֆիս Դեպայը (3 րոպե), Մարտին Բրեյթվեյթը (57) և Ռիկի Պուչը (90+2):
Դեպայի հաշվին կա նաև մեկ գոլային փոխանցում: Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային կազմում էր, իսկ առաջին խաղակեսից հետո նրան փոխարինեց Դեյան Կուլուշևսկին:
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշրջանը կսկսի օգոստոսի 15-ին «Ռեալ Սոսյեդադի» դեմ տնային խաղով: Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրում «Յուվենտուսը» օգոստոսի 22-ին կխաղա «Ուդինեզեի» հետ:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 4,15, իսկ «Ռեալ Սոսեյդադի» հաղթանակը՝ 4,70