«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Սուպերգավաթում «Լեսթերից» կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո խոսել է ֆուտբոլիստների ծանր գրաֆիկի մասին։
«Մենք այս խաղին դուրս էինք եկել այնպես, ասես այն նախորդ մրցաշրջանում էր տեղի ունեցել։ Մենք ուշանում էինք, ուշանում ու ուշանում, որովհետև ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն չեն թողնում խաղացողները հանգստանան։
Առաջիկա օրերին 7-8 խաղացող կվերադառնա թիմի ճամբար։ Ռոդրին երկու անգամ է մարզվել, Լապորտը մեկուսացված է։ Դրա համար էլ մտածում եմ՝ կփորձենք արդյունքի հասնել՝ գտնվելով ոչ լավագույն մարզավիճակում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում լրագրող Սեմ Լին։