«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այժմ 28-ամյա անգլիացին ինքնամեկուսացման մեջ է, նա բաց կթողնի իր թիմի ընկերական հանդիպումը «Էվերթոնի» հետ:
Հիշեցնենք, որ ԱՊԼ առաջին տուրում ՄՅՈՒ-ն կմրցի «Լիդսի» հետ: