RMC Sport-ը հայտնում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը համոզում է Լիոնել Մեսսիին միանալ փարիզյան թիմին:
Վերջերս տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիական ակումբը և Լեոն բանակցում են հնարավոր պայմանագրի շուրջ:
Ենթադրվում է, որ Նեյմարը պատրաստ է Մեսսիին տալ իր տասներորդ համարը, որի ներքո նա հանդես է գալիս ՊՍԺ-ում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ Բարսելոնայից: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։