Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀԲՖ-ին ու Օլիմպիական մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովին.
«Շնորհավորում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային Օլիմպիական խաղերում նվաճած մեդալի կապակցությամբ: Այս հաջողությունը անկոտրում կամքի և երկար տարիների աշխատասիրության արդյունք էր: Հուսով եմ Բաչկովն իր խոսքը դեռ կասի նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Շնորհավոր, Հովո ջան»,-գրել է Գևորգյանը:
Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը միավորներով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին և նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։