Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջին տուրում այսօր՝ օգոստոսի 5-ին, կայացավ երկու հանդիպում։
«Արարատ-Արմենիա-2-ն» ընդունել էր «Ուրարտու-2-ին»։ Թիմերը փոխանակվեցին երկու գնդակով։ 11-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Տիգրան Այունցը, իսկ 50-րդ րոպեին Կոլոզյանը հավասարեցրեց այն։
Օրվա երկրորդ խաղում «Փյունիկ-2-ը»՝ «Փյունիկ Ակադեմիան», ընդունել էր «Լեռնային Արցախին»։ Այս խաղը ևս ավարտվեց 1-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկավ Սամվել Գասպարյանը, իսկ մրցակցի կազմում՝ Նորիկ Մկրտչյանը։