«Բարսելոնայի» եւ Ալբանիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Ռեյ Մանայը կարիերան հնարավոր է շարունակի ղազախական «Ակտոբե» ակումբում, հայտնում է KazFootball.kz-ն:
Այս մասին երկրպագուների հետ հանդիպմանը ասել է «Ակտոբե» ակումբի խորհրդի նախագահ Երլան Ջամանթաևը:
«Մենք զրուցեցինք «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ, և նրանք համաձայնվեցին: Անկեղծ ասած, ես չէի հավատում դրան: Մենք բանակցություններ սկսեցինք պայմանագրի շուրջ: Հետո ստուգում եմ ինտերնետում, և նրանք գրում են, որ «Բետիսը» ցանկանում է գնել նրան հինգ միլիոն եվրոյով: Զանգում եմ նրա գործակալին և հարցնում. «Ի՞նչ 5 միլիոն եվրո: Ինչպե՞ս է նա խաղալու մեզ մոտ»: Նա նշեց, որ հետաքրքրություն կա իսրայելական «Մակքաբի» և պորտուգալական ակումբների կողմից, և եթե այդ տարբերակները չստացվեն, Մանայը կմիանա մեզ: Բայց դա քիչ հավանական է»,- ասել է Երլան Ջամանթաևը:
Մանայը «Բարսելոնա Բ»-ին է միացել 2020 թվականի հունվարին: Նախորդ մրցաշրջանում իսպանական Սեգունդա Բ-ում հարձակվողը 15 խաղում դարձել է ութ գոլի հեղինակ: Այս պահին ընթանում է «Բարսելոնայի» հիմնական թիմի հետ ուսումնամարզական հավաքը և վերջերս «Խիմնաստիկի» հետ ընկերական խաղում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 13-ին։ «Բարսելոնան» օգոստոսի 15-ին սեփական հարկի տակ կընդունի «Ռեալ Սոսեյդադին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,40 գործակցով, ոչ ոքին՝ 4,95, իսկ «Ռեալ Սոսեյդադի» հաղթանակը՝ 6,50