Punch Boxing ընկերությունը ներկայացնող Նարեկ Աբգարյանը օգոստոսի 7-ին կանցկացնի իր հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Թեթևագույն քաշային կարգում մեր բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանան:
Վերջինս պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 17 մենամարտից հաղթել է 13-ում:
Մենամարտը կկայանա Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում:
Հայ բռնցքամարտիկն այս օրերին մենամարտին նախապատրաստվում է Երևանում։