«Պորտուն» հետաքրքրություն է ցուցաբերում «Էվերթոնի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի նկատմամբ, հայտնում է WinSportsTV-ն:
Ըստ աղբյուրի, պորտուգալական ակումբը մտադիր է ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Միլան»:
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Ռոդրիգեսը «Էվերթոնի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: