«Ռոման» պաշտոնապես հայտարարել է «Ջենովայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովի տեղափոխության մասին:
Հռոմեական ակումբը հարձակվողի տրանսֆերի համար վճարել է 17,5 մլն եվրո, ինչը 9-րդ ամենաթանկարժեք տրանսֆերն է պատմության մեջ ասիացի ֆուտբոլիստների շրջանում: Այս ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է Սոյա Նակաջիմայի տրանսֆերը «Պորտիմոնենսից» «Ալ-Դուհաիլ»՝ 35 միլիոն եվրոյով, երկրորդ տեղը զբաղեցնում է Սոն Հին Մինի տեղափոխությունը «Բայերից» «Տոտենհեմ» 30 միլիոն եվրոյով, իսկ երրորդը Հիդետոշի Նակատան է՝ «Ռոմայից» «Պարմա» ՝ 28,4 միլիոն եվրոյի դիմաց: