Բրազիլական «Սանթոսի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակվող Կայո Ժորժեն կտեղափոխվի «Յուվենտուս»:
Երկուշաբթի օրը կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի գործարքի շուրջ:
Թուրինյան ակումբի հետ 19-ամյա բրազիլացու պայմանագրի մանրամասները ներկայումս անհայտ են: Ըստ մամուլի հրապարակումների՝ գործարքը կկազմի 3 միլիոն եվրո՝ գումարած տարբեր բոնուսներ:
Կայոն «Սանթոսի» կազմում պաշտոնական խաղերում անցկացրել է 84հանդիպում՝ դառնալով 17 գոլի հեղինակ։