«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Ռեալ»։
AS-ը հաղորդում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի շրջապատը գարնանը փորձել է համաձայնության գալ Ֆլորենտինո Պերեսի հետ, բայց նա մերժել է առաջարկը։ Ռոնալդուն իր հերթին կարծում է, որ իր հնարավոր վերադարձի վրա կարող է ազդել Կառլո Անչելոտին, որի հետ նա լավ հարաբերություններ ունի։
Նշվում է, որ «Ռեալի» ղեկավարության համար առաջնահերթ է Կիլիան Մբապեին ձեռք բերելը։