Այսօր՝ օգոստոսի 2-ին, Նիոնում (Շվեյցարիա) կայացավ Եվրոպա լիգայի 2021/22 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:
«Ալաշկերտը» մրցաշարի այս փուլում կխաղա ՉԼ երրորդ փուլում «Մալմյո» (Շվեդիա) — «Ռեյնջերս» (Շոտլանդիա) զույգի պարտվողի հետ, եթե որակավորման երրորդ փուլում հաղթի «Կայրաթին»:
Առաջին խաղը կկայանա օգոստոսի 19-ին՝ մրցակցի հարկի տակ, իսկ պատասխանը՝ օգոստոսի 26-ին, Երևանում:
«Կայրաթ» — «Ալաշկերտ» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 5-ին Ալմաթիում, իսկ պատասխան խաղը`12 -ին` Երևանում: