Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանն իր առաջին Օլիմպիական խաղերը մեկնարկեց հաղթանակով։
Տոկիո-2020-ում նա նախ 5-0 հաշվով հաղթեց 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին, ապա՝ քառորդ եզրափակչում, 2-1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Ներկայացնում ենք Չալյանի մեկնարկային գոտեմարտի տեսագրությունը։