«Ռեալը» ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին կլորի պարգևավճար կհատկացնի, եթե ֆուտբոլիստը 2022 թվականին անվճար տեղափոխվի իրենց ակումբ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղյուրի փոխանցմամբ, այդ գումարը 40 մլն եվրո կկազմի։ Նշվում է, որ մադրիդյան ակումբն, այդուհանդերձ, առաջվա պես հույս ունի ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերն ավարտին հասցնել այս տրանսֆերիային պատուհանի ընթացքում։
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Մբապեն 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում։