Հայաստանի ազգային հավաքականի և Կարագանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն վարձավճարով տեղափոխվեց «Աթիրաու», հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա կիսապաշտպանը նախկինում խաղացել է «Արարատ», «Շիրակ», «Ուրարտու» և բելգիական «Էուպեն» ակումբներում:
Ընթացիկ մրցաշրջանում Սոլոմոնը Ղազախստանի առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման։
Հիշեցնենք, որ «Աթիրաուի» գլխավոր մարզիչը Արամ Ոսկանյանն է, իսկ թիմում հանդես են գալիս նաև դարպասապահ Արամ Հայրապետյանն ու կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ «Աթիրաուն» ներկա պահին ՂՊԼ առաջնությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 25 միավոր։