Գերմանիայում կայացավ ընկերական հանդիպում «Հերտայի» և «Լիվերպուլի» միջև: Հանդիպումն ավարտվեց գերմանական ակումբի հաղթանակով՝ 4: 3 հաշվով:
«Հերտայի» կազմում դուբլ ձևակերպեց Ստեֆան Յովետիչը: Մերսիսայդցիներից աչքի ընկան Սադիո Մանեն, Տակումի Մինամինոն եւ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը:
Հանդիպման 6 -րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Վիրջիլ վան Դեյկը: Նիդերլանդացի պաշտպանը վերջին 9 ամսվա ընթացքում առաջին անգամ է դուրս եկել խաղադաշտ: Նշենք, որ վան Դեյկը ծնկի կապանների լուրջ վնասվածք էր ստացել «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման ժամանակ:
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը կարողացավ ութ հանդիպում անցկացնել «կարմիր» մարզաշապիկով՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: