ԱՄՆ հավաքականը դուրս եկավ CONCACAF Gold Cup-ի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթեցին Քաթարի ընտրանուն:
Հանդիպման ճակատագիրը որոշեց Գյասի Զարդեսի միակ գոլը` 86 -րդ րոպեին: Նշենք, որ 61-րդ րոպեին Քաթարի հավաքականի հարձակվող Հասան Ալ-Հայդոսը վրիպեց 11 մետրանոցից:
Եզրափակչում ԱՄՆ-ը կխաղա Մեքսիկայի հավաքականի հետ, որն իր հերթին 2-1 հաղթեց Կանադայի ընտրանուն: Մեքսիկացիներից աչքի ընկան Պինեդան և Հերերան, իսկ կանադացիների միակ գոլը խփեց Բուչանանը։
ԱՄՆ-Մեքսիկա եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին, Լաս Վեգասում։