ՊՍԺ-ի դարպասապահ Ալֆոնսո Արեոլան կմիանա «Վեսթ Հեմին», հաղորդում է L’Equpe-ն:
Աղբյուրի համաձայն՝ «մրճահարները» հետագա գնման տարբերակով մեկ մրցաշրջանով վարձակալում են 28-ամյա ֆրանսիացի դարպասապահին: Գործարքի ֆինանսական կողմերը գաղտնի են պահվում:
Նշվում է, որ այսօր Արեոլան բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Վեսթ Հեմի» հետ: Գործարքի բոլոր պայմաններն ու անձնական պայմանագիրը արդեն համաձայնեցված են:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ալֆոնսը վարձավճարով հանդես էր գալիս «Ֆուլհեմում», որի կազմում Պրեմիեր լիգայում 36 խաղ է անցկացրել։